Թայվանում բարկացել են Պուտինի հայտարարություններից. ԱԳՆ-ն «վճռական բողոք» է հայտնում
Թայվանի արտաքին գործերի նախարարությունն իր երկիրն ինքնիշխան է համարում և «վճռական բողոք» է հայտնում կղզու կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի կապակցությամբ: Այս մասին հայտնել Է գերատեսչության կայքը: Տեղեկատվությունը փոխանցում է iz.ru-ն:
«Չինական կոմունիստական ռեժիմը ոչ մի օր չի ղեկավարել Թայվանը և չունի ինքնիշխանություն Թայվանի նկատմամբ։ Թայվանի ապագան պետք է որոշվի նրա 23,5 միլիոն բնակիչներով, եւ Թայվանի կառավարությունն ու ժողովուրդը չեն զիջի Չինաստանի տոտալիտար կառավարության ռազմական, քաղաքական եւ տնտեսական հարկադրանքին», — արձագանքել են ԱԳՆ-ում այդ հայտարարությանը:
Միևնույն ժամանակ, Թայվանում վստահ են, որ Մոսկվան միտումնավոր օգտագործում է թայվանական հարցը որպես առիթ՝ շփոթեցնելու միջազգային լսարանին և ուշադրությունը շեղելու Ուկրաինայի հակամարտությունից։ Թայբեյը նաև խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային և օգնել ուկրաինացի ժողովրդին։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նիստում հայտարարել էր, որ Ռուսաստանը Թայվանը համարում է ՉԺՀ-ի անբաժանելի մասը, իսկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը կղզի սադրանք է:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...