Ո՞րն է դեպի խաղաղություն տանող ճանապարհը՝ ըստ Պուտինի
Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման հարցում: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման համար»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ Մոսկվան ահռելի քանակությամբ կապեր ունի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ և դա հաշվի չառնելն անհնար է:
«Անկասկած մենք բոլորս բավականին բարդ իրավիճակում ենք։ Ընդհանուր առմամբ, մենք, անկասկած, հետաքրքրված են, որ Հարավային Կովկասը լինի խաղաղ և կայուն զարգացող տարածաշրջան: Անկասկած դեպի խաղաղություն տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների աներկբա իրագործումն է: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական խնդիրների լուծման հարցերում այդ պայմանավորվածությունների հետևաողական իրագործման շնորհիվ է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման»,-շեշտել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երևանը նախաձեռնելու է ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում՝ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կազմակերպությունը նշել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կքննարկվեն Հայաստանին աջակցության միջոցառումները, ինչպես նաև ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը կրկին ստում է. Արամ Սարգսյան
ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինը հերթական անգամ ստում է և իր դավաճանության մեղքը փորձում է վերագրել ՀՀ ժողովրդին ու իշխանությանը։...
Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Ելույթը՝ ստո...
Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. 168. am
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մ...
Մեր տեսակետը հետևյալն է․ ԱՄՆ-ից՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խնդրի հաղթահարման գործում կարևորում է ուղիղ երկխոսությունը։ «Արմե...