Հայաստանը ինչ ասես, որ չհանձնեց Ռուսաստանին, բայց դրա դիմաց Պուտինի կառավարությունը աջակցեց Հայաստանի վրա հարձակումը
Վլադիմիր Պուտինը, ըստ էության, ասում է, որ ինքը նախկինում առաջարկել է, որ Հայաստանը, առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, 5 շրջան Ղարաբաղից փոխանցի Ադրբեջանին, բայց Հայաստանի իշխանությունները հրաժարվել են։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Ըստ էության՝ Պուտինի ասածը վերաբերում է այդ տարածքները չհանձնած Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին։ Բայց Վլադիմիր Պուտինը խուսափում է մեկ այլ հարցից. Ադրբեջանը վերջերս հարձակվել էր Հայաստանի վրա, և Ռուսաստանը ոչինչ չարեց՝ այդ հարձակումը կանգնեցնելու համար։
Հայաստանը ինչ ասես, որ չհանձնեց Ռուսաստանին՝ իր անվտանգության ապահովման համար։ Էլ մտանք ԵԱՏՄ, էլ հանձնեցինք գազային մենաշնորհներ, էլ տվեցինք ամբողջ էներգետիկան, էլ հրաժարվեցինք ԵՄ-ի հետ ասոցացումից։ Բայց դրա դիմաց Վլադիմիր Պուտինի կառավարությունը ոչ միայն չդատապարտեց, այլև քաղաքականապես աջակցեց Հայաստանի վրա հարձակումը։
Եվ Հայաստանին այդքան «քցելուց» հետո Վլադիմիր Պուտինը փորձում է մեղքը գցի Հայաստանի իշխանությունների վրա։ Սա ցինիզմի գագաթնակետն է»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը կրկին ստում է. Արամ Սարգսյան
ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինը հերթական անգամ ստում է և իր դավաճանության մեղքը փորձում է վերագրել ՀՀ ժողովրդին ու իշխանությանը։...
Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Ելույթը՝ ստո...
Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. 168. am
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մ...
Մեր տեսակետը հետևյալն է․ ԱՄՆ-ից՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խնդրի հաղթահարման գործում կարևորում է ուղիղ երկխոսությունը։ «Արմե...