Ֆրանսիայի ԱԳՆ-ից արձագանքել են Պուտինի հայտարարությանը
Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Քլեր Լեժանդրը չի համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի հետ, որն Ուկրաինայում հատուկ գործողությունը բացատրել է Արեւմուտքի գերիշխանության դեմ պայքարով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այն, ինչ փորձում է անել Վլադիմիր Պուտինը, մեզ վերադարձնելն է մի իրավիճակի, երբ մենք վերադառնում ենք ռազմական դաշինքների տրամաբանությանը։ Իսկ մենք ցանկանում ենք խուսափել խաղաղության հետ նման բաժանումից», - հայտարարել է Լեժանդրը։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Արևմուտքի աջակցությամբ Կիևի ռեժիմը հրապարակավ հրաժարվել է Մինսկի համաձայնագրերից, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումն անընդունելի էր Ռուսաստանի համար։ Նրա խոսքով ՝ ոչ թե Ռուսաստանը, այլ Արևմուտքն է այսօրվա իրավիճակին հասցրել աշխարհում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ հատուկ ռազմական գործողությունը:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...