Վաղը ՀԱՊԿ-ը արտահերթ նիստ կանցկացնի. նախատեսվում է քննարկել ՀՀ–ին օժանդակություն ցուցաբերելու հարցը
ԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքները ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
Նախատեսվում է քննարկել նաև ՀՀ–ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները:
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը նախաձեռնում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։ Մասնավորապես` մասնակից երկրների ղեկավարները կքննարկեն առաքելության և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան կատարած այցի արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկիրը ՀԱՊԿ գործընկերներից ակնկալում է իրադարձությունների գնահատում և տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում:
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի նման քայլը դժվար կլինի համարել բարեկամական». ՌԴ ԱԳՆ-ն սպասում է Հայաստանի պատասխանին
Մոսկվան դիմել է Երևանին պարզաբանումների համար. այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան՝ Հ...
«Հայաստանը ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ է նախաձեռնել, երկու ակնկալիք ունենք ՀԱՊԿ-ից». Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ...
Հայ-թուրքական սահմանին առաջիկայում հանդիպում է նախատեսվում. ՀՀ ԱԳՆ
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ...
Զատուլինը` ՀՀ իր մուտքի արգելքի մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ իր մուտքի արգելքը։ «Դա...