ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես Մխիթարյանը գլխով գոլ խփեց և բացեց հաշիվը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է Պլզենի «Վիկտորիային» և 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդիպման հաշիվը խաղի 35-րդ րոպեին բացել է «Ինտերի» թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ գլխի հարվածով դառնալով գոլի հեղինակ։ Ի դեպ, Չեմպիոնների լիգայում Մխիթարյանը վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 2017 թվականին։