«Պուտինը Զելենսկուն բանակցությունների վերաբերյալ որևէ ուղերձ չի փոխանցել»․ Պեսկով
Կրեմլը հերքել է հնարավոր երկխոսության վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հատուկ ուղերձ հղելու մասին Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Շիսոկու Էմբալոյի հայտարարությունը։ Ըստ ТАСС գործակալության՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Գվինեա-Բիսաուի նախագահը պարզապես ցանկություն է հայտնել, որ շփումներ ունենալու դեպքում նա Պուտինի դիրքորոշումը տեղ կհասցնի ուկրաինական կողմին։
Պեսկովը միևնույն ժամանակ շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր շահերն ապահովել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Կիևը լիովին հրաժարվում է դրանից։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը տարածել էր Վլադիմիր Զելենսկիի և աֆրիկյան Գվինեա-Բիսաուի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ վերջինս հետևյալ հայտարարությունն էր արել.
«Երեկ ես Ռուսաստանում հանդիպեցի նախագահ Պուտինին, և նա ինձ խնդրեց խոսել Ձեզ հետ և ուղերձ փոխանցել։ Նա ինձ ասաց, որ պատրաստ է բանակցությունների նախագահ Զելենսկիի հետ»,- ասել է Ումարու Շիսոկու Էմբալոն։
Արձագանքելով այս հայտարարությանը՝ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը խոսքերի փոխարեն իրանական 400 անօդաչու է կիրառել Ուկրաինայի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի նման քայլը դժվար կլինի համարել բարեկամական». ՌԴ ԱԳՆ-ն սպասում է Հայաստանի պատասխանին
Մոսկվան դիմել է Երևանին պարզաբանումների համար. այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան՝ ՀՀ կող...
«Հայաստանը ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ է նախաձեռնել, երկու ակնկալիք ունենք ՀԱՊԿ-ից». Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ...
Զատուլինը` ՀՀ իր մուտքի արգելքի մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ իր մուտքի արգելքը։ «Դա մեզ հ...
Հայ-թուրքական սահմանին առաջիկայում հանդիպում է նախատեսվում. ՀՀ ԱԳՆ
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքո...