ՀՀ 4 նախագահները ինստագրամում պաշտոնական էջեր ունեն. ով է ամենաակտիվը
PR մասնագետ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե մի քանի տարի առաջ ասեին, որ ՀՀ որևէ նախագահ՝ ներկա կամ նախկին Ինստագրամում պաշտոնական էջ կունենա, նորությունը կդիտարկվեր ֆանտաստիկայի ժանրից։ Բայց ժամանակի հետ նաև քաղաքական գործիչների դիրքորոշումն է փոխվում ու PR թիմին տրվում է աշխատանքի ավելի լայն հնարավորություններ ու բազմազան հարթակներ։
Այսօր ՀՀ նախկին 4 նախագահները Ինստագրամում պաշտոնական էջեր ունեն։
Ամենամեծ լսարանն ունի Արմեն Սարգսյանը՝ 90.600 հետևորդ։
Ռոբերտ Քոչարյանը՝ 42.300
Սերժ Սարգսյանը՝ 32.700
Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 400
Նախկին նախագահներից ամենաակտիվը Ռոբերտ Քոչարյանն է. կատարել է 738 գրառում, ամենապասիվը՝ Սերժ Սարգսյանը՝ 62 գրառում։
Լևոն Տեր-Պետրոսյանի էջում հիմնականում արխիվային լուսանկարներ են ու հուշեր։ Մնացած երեք նախկին նախագահների էջերում բացի արխիվային լուսանկարներից ու հուշերից, կան նաև առօրյա, ընտանեկան ու աշխատանքային լուսանկարներ։
ՀՀ ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն Ինստագրամում էջ չունի, իսկ Արմեն Սարգսյանը հրաժարականից հետո էլ Ինստագրամի էջի անունը չի փոխել և ներկայանում է որպես Նախագահ Արմեն Սարգսյան»։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել. Սեյրան Օհանյան
Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել հակառակորդին, դու այդ պետության ԱԺ նախագահն ես, քո պետության դիրքերը...
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հան...
Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը հնարավոր է շուտով հանդիպեն․ «Ведомости»-ի դիվանագիտական աղբյուր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և Վլադիմիր Պուտինի մաս...
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է․ ՀԺ
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստ...