Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը հնարավոր է շուտով հանդիպեն․ «Ведомости»-ի դիվանագիտական աղբյուր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ վարել։ Հնարավոր հանդիպման մասին հայտնել է «Ведомости»-ի դիվանագիտական աղբյուրը։
Լրատվամիջոցը նշում է, որ աշխատանքները սկսվել են հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի հաշտարար ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։
«Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր էլ նշում է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, որոնց անցկացման հիմնական վայրեր համարվել են Մոսկվան և Սոչի։
«Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կկանգնի Սոչիի վրա»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել. Սեյրան Օհանյան
Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել հակառակորդին, դու այդ պետության ԱԺ նախագահն ես, քո պետության դիրքերը...
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հան...
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է․ ՀԺ
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստ...
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, խոսել Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 14-ից սկսած Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիե...