Քաշաթաղի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել. նրանցից մեկը մահացել է
Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը մահացել է: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ականի պայթյունից տարբեր վնասվածքներ են ստացել Սաբուհի Հասանովը և Էլսեվեր Գամիդովը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Ադրբեջանի շրջանային դատախազությունը հայտնում է, որ ականի պայթյունից վնասվածքներ ստացած ադրբեջանցիները վերանորոգման և շինարարական աշխատանքներ էին իրականացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանի գյուղերից մեկի տարածքում: Փաստի առթիվ հետաքննություն է իրականացնում:
Նմանատիպ հոդվածներ
Որքա՞ն է մոբիլիզացվածների թիվը Ռուսաստանում
Մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված ռուսաստանցիների թիվը հասել է 260 հազարի: Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի Պետ...
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մեկ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կարգելվի
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132 կմ-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում՝ համակա...
Պուտինը պարգևատրել է Կադիրովի մորը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մորը՝ Աիմանի Կադիրովային, Պատվո շքանշան է շնորհել ա...
Ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորիստի ուղղությամբ
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակեր...