Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այսօր
Իրանի դեմ ԵՄ–ի նոր պատժամիջոցները, որոնք կիրառվել էին ռուսական անօդաչուների մատակարարման պատճառով, ուժի մեջ կմտնեն այսօր` հոկտեմբերի 20–ին ։ Այս մասին հայտնել են ԵՄ–ում Չեխիայի (միությունում ներկայիս նախագահ) ներկայացուցչությունից։
«Ռեկորդային ժամկետում` երեք օր քննարկելուց հետո, ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են պատժամիջոցները իրանական անօդաչուներ մատակարարող ընկերությունների դեմ։ Գրավոր գործընթացն ավարտվել է, պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այսօր պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո», – ասվում է Չեխիայի նախագահության թվիթերյան հաղորդագրության մեջ։
ԵՄ խորհրդում պարզաբանել են նաև, որ պատժամիջոցները կտարածվեն երեք ֆիզիկական անձի և մեկ կազմակերպության վրա։
Բացի այդ, նախկինում եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված ևս 4 ընկերությունների դեպքում կընդլայնվեն սահմանափակումները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է. Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համ...
Իրանը դեմ է օտարերկրացիների ներկայությանը և Ադրբեջանում, և Հայաստանում․ Աբդոլլահիան
Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Այս մասին Երեւան ժամանելո...
Գերմանիան ցանկանում է մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը
Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից...
Փաշինյանի խոսքը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը
Համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում. առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապերը, որոնք համավ...