Դա մեր հույսն է. ԱՄՆ-ից՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵՄ առաքելության դիտորդների տեղակայումը կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:
«Դա մեր հույսն է: Եվ դա այն է, ինչ պետքարտուղարը (խմբ. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն), դեսպան Ռիքերը (խմբ. ԱՄՆ պետքարտուրի կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքեր) և մյուսները շարունակում են պնդել՝ այդ հարցը քննարկելիս: Ես չեմ ցանկանում գործընթացից առաջ անցնել, սակայն, իհարկե, մեր վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն է»,- ասել է Պատելը: |
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը դիմել է Իրանին՝ մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար․ Սաֆավին
Հայաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Մոտ 22 ե...
Զախարովան՝ ՀԱՊԿ-ի և Հայաստանին օգնելու մասին
Հայաստանում ՀԱՊԿ առաքելության արդյունքները և Երևանին օգնության տրամադրումը կքննարկվեն Հավաքական անվտանգության խորհրդի ար...
Ֆրանսիայում թուրք աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար
Ֆրանսիայի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամի թեման եղել է Հայոց ցեղասպանությունը։ Ermenihabe...
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել․ Էրդողանի խոսնակի հայտարարությունը
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը, նման կարծիք է հայտն...