Ալիևը հստակ նշել է, որ սահմանային փոփոխությունների նպատակներ չունի. Աբդոլլահիան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հստակ նշել է, որ տարածաշրջանում աշխարհագրական ու սահմանային փոփոխությունների նպատակներ չի հետապնդում։ Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մենք ամենաբարձր մակարդակով համապատասխան զգուշացում ենք ուղարկել տարածաշրջանային, աշխարհաքաղաքական խնդիրների, ինչպես նաեւ սահմանների փոփոխության հետ կապված։ Իրանն ունի նրանց խոչընդոտելու եւ նման ցանկացած գաղափարի իրականացմանը դեմ կանգնելու հնարավորություն»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Աբդոլլահիանը
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցո...
Ընթանում է Միրզոյանի և Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։ Ա...
Աստանայում մեկնարկել է Միրզոյան - Լավրով - Բայրամով հանդիպումը
Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհ...