Մեծ Բրիտանիայում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ նախարարն է լքել Թրասի կառավարությունը
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սվելա Բրեյվերմանը հրաժարական է տվել՝ դառնալով երկրորդ նախարարը մեկ շաբաթվա ընթացքում, ով լքում է վարչապետ Լիզ Թրասի կառավարությունը։ Այս մասին գրել է The Guardian-ը։
Ըստ թերթի, հնարավոր է, որ տրանսպորտի նախկին քարտուղար Գրանտ Շապսը, ով վճռականորեն աջակցում էր նախկին գանձապետ Ռիշի Սունակին վարչապետի պաշտոնի համար պայքարում, փոխարինի Բրեյվերմանին ներքին գործերի նախարարի պաշտոնում։
Աղբյուրների համաձայն՝ Լիզ Թրասը Համայնքների պալատում (Բրիտանական խորհրդարանի ստորին պալատ) հանդիպման ժամանակ զրույց է ունեցել Բրեյվերմանի հետ։ Նշվում է, որ վարչապետի աշխատակազմը հերքում է, որ ՆԳ նախարարին ազատել են աշխատանքից, իսկ վերջինիս հեռանալու պատճառները չեն բացատրվում։
Նմանատիպ հոդվածներ
Ընթանում է Միրզոյանի և Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։ Ա...
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Աբդոլլահիանը
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցո...
Աստանայում մեկնարկել է Միրզոյան - Լավրով - Բայրամով հանդիպումը
Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհ...