Ֆրանսիայի ԱԳՆ արձագանքը Ալիևի կոշտ հայտարարություններին

Ինչպես արդեն հայտնել էինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած խոսքին: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրել էր Ռուսաստանին` Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներ հրահրելու և «Ադրբեջանի խաղը խաղալու» մեջ:

 

Ալիևն էլ, մեկնաբանելկով Մակրոնի խոսքը, ասել էր` Ֆրանսիայի կառավարությունը ջնջել է Բաքվի նկատմամբ Փարիզի բարեկամական և հավասարակշռված վերաբերմունքի պատմությունը։

 

Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի` Մակրոնի և Ֆրանսիայի մասին հնչեցրած հայտարարություններին.

 

«Ալիևի այս դիտարկումները ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի լիարժեք աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Նախագահի հանձնառության շնորհիվ է, որ հնարավոր եղավ անցկացնել հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովի շրջանակներում Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ կազմակերպված քառակողմ հանդիպումը։

Այս հանդիպումը հնարավորություն ընձեռեց առաջընթաց գրանցել, ինչն արտացոլված է այս առիթով ընդունված հռչակագրում։ Ֆրանսիան նաև լիովին աջակցում է ԵՄ-ի հետ նախաձեռնված գործընթացին՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

 

 

Քաղաքականություն