«Քննարկումներ կան, որոշում չկա». Միրզոյան
Քննարկվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց ԱԳՆ-ում:
Միրզոյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ի կողմից դիտորդներ ուղարկելու հարցին և նշեց, որ դիմել են կազմակերպությանը։
«ՀԱՊԿ-ում որոշում է կայացվել նախնական դիտորդական կամ փաստահավաք առաքելություն ուղարկել։ Պաշտոնյաները եկել են, իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, այն ներկայացված է ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններին։
Քարտուղարությունն այժմ զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել։ Քննարկումներ կան, որոշում չկա։ Պետք է խորհրդի նիստ տեղի ունենա։ Մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները։ Մեզ նախևառաջ պետք է հասկանալ, թե որքանով է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա, իսկ դա ագրեսիա է ՀՀ-ի դեմ», - ասաց Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
«Հայերը դեռ հրաժարվում են ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրել». Մամեդովը զոհերի թիվ է հրապարակել
«Ադրբեջանը թեւակոխել է հետկոնֆլիկտային շրջան. hայկական օկուպացիայի հետևանքով իրենց հողերը լքած մեր քաղաքացիների վերադարձ...