Պեսկովը հերքում է, իսկ ԵՄ-ից հայտնում են` կհետաքննեն Իրանից ՌԴ դրոնների մատակարարման հարցը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Իրանից անօդաչու սարքեր գնե՞լ է։ Նրա խոսքով՝ Կրեմլը նման տեղեկություն չունի, փոխանցում է kommersant.ru-ն։
«Ոչ, մենք նման տեղեկություն չունենք, օգտագործվում է ռուսական տեխնիկա, դուք գիտեք դրա մասին, ռուսերեն անուններով, մնացած բոլոր հարցերը կարելի է ուղղել պաշտպանության նախարարությանը», - ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։
Եվրամիությունից էլ հայտնել են, որ կհետաքննեն Իրանի կողմից դրոնների մատակարարման հարցը:
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի խոսքով` Եվրամիությունը հետաքննություն է անցկացնելու՝ պարզելու համար, թե արդյո՞ք Իրանը Ռուսաստանին դրոն-կամիկաձեներ է մատակարարում, հաղորդում է լեհական WPolityce պարբերականը:
Լեհ նախարարի նշել է նաև, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ զրույցում կտրականապես մերժել է Ռուսաստանին Իրանի անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին տեղեկատվությունը:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան ցանկանում է մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը
Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից...
Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է. Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համ...
Իրանը դեմ է օտարերկրացիների ներկայությանը և Ադրբեջանում, և Հայաստանում․ Աբդոլլահիան
Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Այս մասին Երեւան ժամանելո...
Փաշինյանի խոսքը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը
Համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում. առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապերը, որոնք համավ...