Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի հետ
Մենք շահագրգռված ենք Թուրքիայի հետ երկխոսության հաջող ավարտով։ Այս մասին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ես դեմ չեմ նման հանդիպմանը, ես պատրաստ եմ հանդիպման։ Հուսով եմ, որ նման հանդիպումը կարող է էական արդյունքներ գրանցել», - ասաց նախարարը՝ պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին։
Միրզոյանը նշեց, որ կողմերը պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանները միջնորդել են կարճել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործը
Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբ...
Արցախի վերաբերյալ մեր դիրքորոշումն էապես տարբերվում էր այսօրվա վիճակից. Արա Այվազյանը Ֆրանսիայի հրապարակում է
Ֆրանսիայի հրապարակում եմ Արցախի, Սփյուռքի ու Հայաստանի պաշտպանության համար, որովհետև կարծում եմ, որ բոլոր տարատեսական խո...
Լուսանկարներ․ ԱՄՆ-ում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի...
30 տարի դարակում դրված տեսությունն այլևս չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյան
Այսօր պետք է արձանագրենք նոր տեսության անհրաժեշտությունը Հայաստանի և ՀՀ պետականության համար։ Մարզահամերգային համալիրում...