Էդգար Ղազարյանին դարանակալած սպասել են շքամուտքի մոտ, ոտքերով ու բռունցքներով բազմաթիվ վնասվածքներ հասցրել
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ բռնություն գործադրած անձինք նրան դարանակալած սպասել են իրենց տան մոտ, ապա, հարմար առիթից օգտվելով, հարձակվել նրա վրա։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Էդգար Ղազարյանը տանից դուրս է եկել անձնական գործերով, որի ընթացքում չարագործները նրան սպասել են ու վերադարձի ժամանակ հարձակվել հենց շքամուտքում՝ ոտքերով ու բռունցքներով բազմաթիվ վնասվածքներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Էրեբունի ԲԿ։ Նաիրա Զոհրաբյանը հայտնում է, որ Ղազարյանը վնասվածքները ստացել է գլխի շրջանում, բժիշկները մի քանի կար են դրել։ Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում։
ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը Եղբայրության փողոցից մարմնական վնասվացքներով իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ղ․-ն։
«Մեկնել է օպերատիվ խումբ։ Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել է նախաքննական մարմին»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը դիմել է Իրանին՝ մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար․ Սաֆավին
Հայաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Մոտ 22 ե...
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել․ Էրդողանի խոսնակի հայտարարությունը
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը, նման կարծիք է հայտն...
Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի մասին
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավ...
Ֆրանսիայում թուրք աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար
Ֆրանսիայի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամի թեման եղել է Հայոց ցեղասպանությունը։ Ermenihabe...