Հայտնի է, թե ԵՄ-ն քանի դիտորդ կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանին
Ակնկալվում է, որ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 17-ին սպասվող պլանային նիստի ընթացքում։
Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական Միության ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստան ուղարկվելիք դիտորդական առաքելությունը կհաստատվի նիստի ընթացքում։ «Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու մասին։ Նախարարները, ինչպես ակնկալվում է, այդ առաքելությունը կհաստատեն երկուշաբթի»,- ասել է նա։
ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ առաքելության վերաբերյալ շատ մանրամասներ չկան, սակայն նշել է, որ առաջին փուլում շուրջ 400 դիտորդներ կտեղակայվեն։ Նա նաև հայտնել է, որ առաջին դիտորդները սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի մասին
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավ...
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել․ Էրդողանի խոսնակի հայտարարությունը
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը, նման կարծիք է հայտն...
Հայաստանը դիմել է Իրանին՝ մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար․ Սաֆավին
Հայաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Մոտ 22 ե...
Ֆրանսիայում թուրք աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար
Ֆրանսիայի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամի թեման եղել է Հայոց ցեղասպանությունը։ Ermenihabe...