Հասարակություն

Փարիզում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ թանկացումների

Lilit T.
Փարիզում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ թանկացումների

Փարիզում  երթ է ընթանում գների աճի և իշխանությունների«կլիմայական անգործության» դեմ: 


Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցը Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվում է Ժան-Լյուկ Մելանշոնի «Չենթարկված Ֆրանսիա» ձախ կուսակցության, «Եվրոպա - Էկոլոգիա – Կանաչներ» կուսակցության, Սոցիալիստական կուսակցության, ինչպես նաև մի շարք արհմիությունների ու ասոցիացիաների կոչով: 

Ցուցարարների պահանջներից են աշխատավարձերի ու սոցիալական վճարների բարձրացումը, էլեկտրաէներգիայի գների սառեցումը, գերշահույթի հարկի սահմանումը, բնապահպանական նախագծերում ներդրումները: Ցուցարարները բողոքում են վառելիքի ու սննդամթերքի գների աճի, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ: 


Բացի այդ, հավաքվածները դժգոհություն են հայտնում Փարիզի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու կապակցությամբ։ 
Հավելենք՝ անցած շաբաթ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականի պահանջով խոշոր ցույց էր տեղի ունեցել։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250