Ղրիմի կամրջի պայթյունի մեջ կասկածվող հայկական ընկերության «գրասենյակում» ապրում են ռուս զբոսաշրջիկներ. РИА Новости
«Հայաստանի Ալավերդի քաղաքի բնակարաներից մեկում, որտեղ գրանցված է Ղրիմի կամրջի ահաբեկչության մասին հայտարարության մեջ հայտնված հայկական ընկերությունը, ներկայում զբոսաշրջիկներ են ապրում»,- հայտնել է ընկերության միակ բաժնետեր Գուրգեն Շլեպչյանի ազգականը։
Լրատվականի թղթակիցը ժամանել է Ալավերդի՝ այցելելու ընկերության գրասենյակ, որը գտնվում է բնակելի շենքում։
«Այս բնակարանը վարձով է տրվում զբոսաշրջիկներին»,-ասել է լրատվական գործակալության աղբյուրը։
Ընկերության սեփականատիրոջ հարազատի բնակարանը նույն բազմաբնակարան շենքում է։
Հարևանները ՌԻԱ նովոստիին հայտնել են նաև, որ նշված բնակարանում, ըստ ամենայնի, ապրում են ռուս տղաներ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Բաբայանը հայտարարությամբ է հանդես եկել
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտնում է, որ ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարությամբ է հանդես եկել՝ մասնավորապես նշել...
Պոդոլյակը նշել է՝ երբ կարող է ավարտվել ռուս-ուկրաինական հակամարտությունը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Bild-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի և...