Տարածաշրջանում բոլոր կապերն ապաշրջափակելու շուրջ որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն այս պահին չկա… ՀՀ ԱԳՆ
Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ այս պահին չկա որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն, ինչպես նաեւ հաստատված ցանկ կամ ժամանակացույց։ Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
ԱԳՆ-ից հայտնել են, որ որեւէ երթուղի ՀՀ տարածքով պետք է գործի բացառապես ՀՀ օրենսդրության համաձայն և ՀՀ ինքնիշխան վերահսկողության ներքո։
«Անկլավների հետ կապված հարցերը դեռ պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների ընթացքում»,-նշվում է ԱԳՆ պատասխանի մեջ։
ՀՀ ԱԳՆ -ի փոխանցմամբ՝ հայկական կողմը հանդես է եկել սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկով։
Նմանատիպ հոդվածներ
Աստանայում մեկնարկել է Միրզոյան - Լավրով - Բայրամով հանդիպումը
Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհ...
Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում. Al-Monitor
Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի սահմանա...
Կարծում եմ՝ Պուտինը ռացիոնալ խաղացող է, ով վատ հաշվարկ է արել. Բայդեն
Կարծում եմ՝ Պուտինը ռացիոնալ խաղացող է, ով վատ հաշվարկ է արել, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված բացառիկ հարցազր...
Ընթանում է Միրզոյանի և Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։ Ա...