«Սեպտեմբերի բախումները Հայաստանի հետ դադարել են ՌԴ-ի միջնորդությամբ». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ են այս տարվա սեպտեմբերին դադարեցվել բախումները Հայաստանի հետ սահմանին։ Նրա խոսքով՝ «ոմանք Ռուսաստանի արժանիքները վերագրում են այլ երկրների, սակայն դա բացարձակապես անհիմն է։ Ռուսական կողմի միջնորդական գործունեության արդյունքում են բախումները դադարել»։
«Հայաստանը չի ապահովում Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անխոչընդոտ մուտքը, ինչը նրա օրինական պարտավորությունն է, և դեռ դուրս չի բերել հայկական զինված ուժերը ադրբեջանական տարածքից։ Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց դա նույնպես անսահմանափակ չէ։ Եթե 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել»,- հավելել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Բաբայանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից
Արցախը դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել...
Պուտինը Ալիևին և Փաշինյանին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդ...
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն. մանրամասներ
Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգ...
Փաշինյանն ու Գրիգորյանը ևս Աստանա կմեկնեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը` հոկտեմբերի 13–ին, կմեկնեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝...