«Հիմա Ադրբեջանի վրա աննախադեպ միջազգային ճնշում կա». Ալեն Սիմոնյան
Երեկ հասցեական ճնշում եղավ Ադրբեջանի վրա ԵՄ-ի կողմից, արձանագրվեց, որ պետք է անհապաղ պետք է լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը, նաեւ գերիները պետք է վերադարձվեն. Դիվանագիտական առումով, համաշխարհային ռումով ունենք բոլորի կոմից միանշանակ գնահատական, որ Ադրբեջանի զորքը ներխուժել է ՀՀ տարածք, եւ դա բնականաբար, ունենալու է իր հետեւանքները քաղաքական իմաստով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Շատ չեմ ուզում մտնել մանրուքների մեջ, բայց հայկական բանակն այսօր ի զորու է հարցի լուծման հետ կապված որոշակի քայլեր ձեռնարկել: Այլ հարց է, թե արդյոք դա կբերի ավելի մեծ էսկալացիայի, թե ոչ: Այդ առումով էլ թույլ տվեք, որ ես լռեմ, թույլ տամ, որ ՊՆ-ի ներկայացուցիչը ասի»:
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ հիմա Ադրբեջանի վրա աննախադեպ միջազգային ճնշում կա. «Այո, ու այդ միջազգային ճնշումը շնորհիվ մեր թիմային աշխատանքի է: Մեր դիվանագիտական քաղաքականությունը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ես շատ լավ եմ գնահատում:
Հիշում եք՝ ինձ հարցնում էիք՝ արդյոք ճիշտ է Լիլիթ Մակունցին նշանակել ԱՄՆ-ում դեսպան: Ես ասացի, որ նա լինելու է մեր լավագույն դեսպաններից մեկը: Դուք տեսաք, թե որքանով ակտիվացան հայ-ամերիկյան հարաբերությունները: Երկար ժամանակ ասում էին, թե ԱԳՆ-ն գլխատվել է, տեսնում ենք՝ որքան ճիշտ է պարոն Միրզոյանի ու իր թիմի աշխատանքը այնտեղ», - նշեց ԱԺ նախագահը: