«Հետագա հանդիպումները տեղի կունենան Թուրքիայում կամ Հայաստանում». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մեր հատուկ ներկայացուցիչները չորս անգամ հանդիպել են։ Հետագա հանդիպումները տեղի կունենան Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ենք վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարն ասել է, թե հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։
«Մենք Ադրբեջանի հետ համաձայնեցված քայլեր ենք ձեռնարկում»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Բաբայանը հայտարարությամբ է հանդես եկել
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտնում է, որ ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարությամբ է հանդես եկել՝ մասնավորապես նշել...
Պոդոլյակը նշել է՝ երբ կարող է ավարտվել ռուս-ուկրաինական հակամարտությունը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Bild-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի և...