Մեր երեխաների զգալի մասը թերսնվում են, որովհետև գիտելիք չունեն․ նախարար
Պարենային անվտանգության և ինքնաբավության ապահովումը ամենակարևոր խնդիրներից է, որը պետք է լուծել, այս առումով Հայաստանում չենք կարող ասել, որ իդեալական վիճակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Տարվա սկզբին ունեցանք դժվար պահ, երբ տարբեր երկրների էմբարգոների պատճառով վտանգի աստիճանը կտրուկ բարձրացավ։ Հիմա մենք ավելի սիստեմավորված ձևով մշակում ենք պարենային անվտանգության ռազմավարություն, որի արդյունքում պետք է այնպես անենք, որ մեր երկրի բնակիչները կարողանան բավական չափով սնվել և ճիշտ սնվել»,- ասաց նախարարը։
Ըստ Քերոբյանի՝ այսօր պարենային անվտանգության ամենակարևոր խնդիրներից մեկը նաև ճիշտ սնվելու խնդիրն է։
«Մեր երեխաների զգալի մասը թերսնվում է ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չունի, այլ որ գիտելիք չունեն, այդ ընտանիքներում սխալ գիտելիքների և սխալ սնուցման պատճառով երեխաները թերսնվում են»,- ասաց Քերոբյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...
Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի մասին
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավ...
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել․ Էրդողանի խոսնակի հայտարարությունը
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը, նման կարծիք է հայտն...
Հայաստանը դիմել է Իրանին՝ մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար․ Սաֆավին
Հայաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Մոտ 22 ե...