«Այսօր ԵՄ-ից տեխնիկական խումբ կժամանի Հայաստան». փոխարտգործնախարար
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Եվրոպական միությունից այսօր տեխնիկական խումբ կժամանի Հայաստան:
Թե որտեղ է տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ դեռ հստակ որոշված չէ.
«Այսօր կժամանի տեխնիկական խումբը, կքննարկվի նաև այդ հարցը», - նշեց Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն էլ է առաջարկել դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին, որի՞ն կտրվի նախընտրությունը՝ փոխնախարարն արձագանքեց.
«Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որ խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում նեց, որ Եվրոպական միությունը որոշել է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
Եթե ՌԴ-ն միջուկային հարված հասցնի Ուկրաինային, Ֆրանսիան միջուկային զենք կօգտագործի՞. Մակրոնը պատասխանել է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիան միջուկային զենք...