Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից. ԵԽԽՎ Ֆրանսիայի պատվիրակ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակ Ժակ Լե Նայը լիագումար նիստում հստակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին խոսել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:
«Այս իրավիճակում, որը շատ արագ կարող է հանգեցնել նոր պատերազմի , անհրաժեշտ է հիշել մի շարք հիմնարար կետեր. առաջին հերթին պետք է պահպանվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից»,-ասել է պատգամավորը:
Նա հավելել է, որ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, երկու երկրները պետք է հարգեն ռազմագերիների իրավունքները և գերի չվերցնեն: «Սակայն մամուլը հայտնում է սոցցանցերում շրջանառվող տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն առևանգում ու խոշտանգում հայերին։ Ադրբեջանը պետք է հետաքննի այս միջադեպերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկի»,-ասել է ԵԽԽՎ պատգամավորը:
Նա կոչ է արել երկու երկրներին՝ շտապ բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ, կարևորել է, որ Եվրախորհուրդն ամբողջությամբ կատարի իր դերը՝ որպես քննարկման համաեվրոպական հարթակ և քաղաքական երկխոսության միջոցով նպաստի լարվածության թուլացմանը և քաղաքացիների հիմնարար իրավունքները հարգելուն:
« Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, բայց նաև Ռուսաստանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն այս հակամարտությունը լուծելու համար»,-ասել է ԵԽԽՎ պատգամավորը՝ նշելով նաև, որ այս հարցում միջազգային հանրությանը մոբիլիզացնելը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով Ուկրաինայում իրավիճակը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ արձագանքը` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու վերաբերյալ
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությ...
Որոշումն ընդունվել է, ԵՄ առաքելությունը կգա Հայաստան. ԶԼՄ
Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի...
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն. մանրամասներ
Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգ...
Փաշինյանն ու Գրիգորյանը ևս Աստանա կմեկնեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը` հոկտեմբերի 13–ին, կմեկնեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝...