ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 30 տարի ՀՀ պետական բյուջեն զիջում էր Ադրբեջանի ռազմական բյուջեին ու տեսանք՝ ինչ եղավ․ Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից վստահեցնում են՝ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։
«Պաշտոնական որևէ ձևաչափում, ընդհանրապես, միջանցք բառը, բացի Լաչինից, այլ համատեքստում չի կարող օգտագործվել։ ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման, բանակցման ենթակա չէ, ու ինչքան էլ սրա մասին խոսի Ալիևը կամ որևէ այլ պաշտոնյա, մենք պետք է հաշվի առնենք, որ սրանք կարող են լինել ցանկություններ, նկրտումներ, բայց սրանք երբեք չեն կարող տեղ գտնել պաշտոնական բանակցային գործընթացում։ Ես պաշտոնապես տեղեկացնում եմ՝ մեր ինքնիշխան տարածքից միջանցքի մասին չկա որևէ խոսակցություն որևէ պաշտոնական բանակցությունում», - ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
Նա ընդգծեց՝ միջազգային հանրությունն ուղիղ ու աներկբա արձանագրել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է նաև միջազգային հանրության համար։
«Չի կարող խոսք գնալ որևէ միջանցքի մասին, որը կլինի ՀՀ ինքնիշխան տարածքում», - վստահեցրեց ՔՊ-ականը։
Խոսելով զորքերի հետքաշման մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց, թե զորքերի հետքաշման պահանջն ամենաբարձր մակարդակով դրվել է թե՛ Հայաստանի կողմից, թե՛ միջազգային գործընկերների կողմից։
«Այո՛, քննարկումներով, միջազգային ճնշման միջոցով մենք պետք է Ադբեջանին ստիպենք, որ զորքերը հետ քաշեն։ Հույս ունենք, որ դեպի դրականը տեղաշարժ կլինի», - նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում․
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանի ՔԿ-ն կադրեր է հրապարակել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հատվածից
Ռուսաստանի ՔԿ տեսանյութ է հրապարակել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի վայրից և հայտնում, որ այս րոպեներին քննիչնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես գնալու եմ այդ ճանապարհով․ Փաշինյանը հաստատեց, որ որդեգրում է խաղաղության օրակարգը
Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ էն ինչ որ ասել եմ իմ վերջին հարցազրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրասնոդարի երկրամասի Եյսկում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա, վթարի վայրում խոշոր հրդեհ է տեղի ունեցել...