Փաշինյանն Արցախն ընկալում է որպես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հայրենիք ու հավասարապես ատում. Թովմասյան
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը պնդում է՝ Արցախն Ադրբեջանում ապագա չունի։
«Ադրբեջանի կազմում պատկերացումը նշանակում է, որ մենք մեր հայրենակիցներին ուղղակի տանում ենք նոր ցեղասպանության, որովհետև որևէ արցախցի չի կարող Ադրբեջանի կազմում ապրել ապահով», - ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա՝ Հայաստանը պարտավոր է տեր կանգնել Արցախին։
«Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ընկալում է որպես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հայրենիք ու հավասարապես ատում, բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ այդպիսի վերաբերմունքը շարունակի գերիշխել», - ասաց Թագուհի Թովմասյանը։
Խոսելով ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի մասին՝ Թովմասյանն ընդգծեց՝ իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։
«Հայաստանի սահմաններն ունեն կահավորանքի խնդիր, դրանք օր առաջ պետք է լուծվեն։ Մենք չենք կարող հավերժ բողոքել բոլորից, բայց ինքներս չհասկանալ, որ Հայաստանի իշխանությունը չի անում անհրաժեշտ քայլեր Հայաստանում կահավորված առաջնագիծ ունենալու համար», - ասաց Թագուհի Թովմասյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգնե...
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի մասին
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավ...