Մեդվեդևը նշել է` որն է ՌԴ-ի հաղթանակի գրավականը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գնահատել է Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի ընթացքը՝ ենթադրելով, որ դա լինելու է անվերապահ հաղթանակի բանալին, թեև ընթանում է որոշակի դժվարություններով, գրում է Regnum-ը։
Այդ մասին Մեդվեդևը հայտարարել է՝ պատասխանելով ռազմական թղթակից Նադանա Ֆրիդրիխսոնի հարցերին։ Գրավոր հարցազրույցի տեքստը հրապարակվել է հոկտեմբերի 10-ին նրա Telegram ալիքում։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ մասնակի մոբիլիզացիան ընթանում է այնպես, «ինչպես կարող է ընթանալ մի երկրում, որտեղ այն 80 տարուց ավելի տեղի չի ունեցել»։
«Կա իսկական հայրենասիրություն, կան մարդկային հույզեր, կա ստանդարտ անփութություն»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։
Միաժամանակ նա մոբիլիզացիայի մեջ գլխավորը համարում է այն, որ «երկիրը միավորվել է՝ պաշտպանելու մեր ժողովրդին ու հայրենիքը»։ «Եվ սա է մեր անվերապահ հաղթանակի գրավականը»,- հավելել է Մեդվեդևը։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում մասնակի զորահավաք է հայտարարել:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ արձագանքը` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու վերաբերյալ
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությ...
Որոշումն ընդունվել է, ԵՄ առաքելությունը կգա Հայաստան. ԶԼՄ
Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի...
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն. մանրամասներ
Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգ...
Փաշինյանն ու Գրիգորյանը ևս Աստանա կմեկնեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը` հոկտեմբերի 13–ին, կմեկնեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝...