Զինված բախումները կանխելու համար կոչ է արվում գործարկել ՀԱՊԿ մեխանիզմներ
Ղրղզստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևը Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը կոչ է արել գործարկել ՀԱՊԿ մեխանիզմներ, որոնք կկանխեն կազմակերպության անդամների միջև զինված հակամարտությունները։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ԱԳՆ-ն։
«Նուրան Նիյազալիևը խորհրդակցությունների մասնակիցներին տեղեկացրել է Ղրղզստանի դեմ Տաջիկստանի Հանրապետության ռազմական ագրեսիայի հետևանքների մասին և կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները՝ հետագա զինված ներխուժումը կանխելու և պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու համար խաղաղ միջոցներով՝ Հավաքական անվտանգության պայմանագրին և ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Նիյազալիևն առաջարկել է ընդունել համատեղ հայտարարություն և լրացումներ կատարել ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում։
ՀԱՊԿ երկրների փոխարտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև անվտանգության արդի հարցերի շուրջ և ընդգծել նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ դիմակայելու կարևորությունը։
Հիշեցնենք` Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի 14-ին. մի քանի օր շարունակ բախումներ են եղել սահմանապահների միջև ծանր զինատեսակների կիրառմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ զինված ուժերում քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդրի մասին
ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց...
Հանքավայր, որը կարող է փոխարինել Ռուսաստանից ստացվող գազը. Եվրամիությունը կողմ է գործարկմանը
Նիդեռլանդներում կա 1 տրիլիոն դոլարի պաշարներով գազի հանքավայր, որը բավարար է Ռուսաստանից մատակարարումները փոխարինելու հա...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների» քննարկում է սպասվում
Հոկտեմբերի 10-ին մեկնարկող ԵԽԽՎ-ի աշնանային քառօրյա նստաշրջանի ընթացքում առաջարկվել է քննարկել «Հայաստանի և Ադրբեջանի մի...
Մակրոնը՝ միջուկային սպառնալիքի մասին Բայդենի հայտարարությունների մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները միջուկային պատերազմի սպառնալ...