Բերդի կալանավորված համայնքապետը հրաժարվել է իր մանդատից
Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը որոշում է կայացրել հրաժարվել համայնքի ավագանու անդամի իր մանդատից։ Տեղեկությունը հայտնել է «Զորավոր համայնք» դաշինքը` Facebook-ում հրապարակելով նրա հայտարարությունը։
«Օրեր առաջ մենք միասին հաղթեցինք մեր համայնքում և հերթական անգամ ապացուցեցինք, որ թասիբով ու պատվով ժողովուրդ ենք: Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից: Այդ որոշումը վերաբերում է միայն մանդատին, այլ ոչ երբեք այն պարտականություններին և պարտավորություններին, որոնք ես ստանձնել եմ ձեր առաջ և խոսք եմ տվել իրականացնել: «Զորավոր Համայնք» դաշինքը ձեր վստահությամբ և աջակցությամբ հաղթանակ է տարել և իրականացնելու է տրված խոստումները:
Համայնքի բարեկեցությունը, զարգացումը, ապահովությունն ու անվտանգությունն ինձ համար վեր են ցանկացած տեսակի անձնական շահից և պաշտոնից: Ես շարունակելու եմ ապրել ու աշխատել հանուն մեր համայնքի: Ես մեր դաշինքի մի մասն եմ, շարունակում եմ մնալ ձեզանից յուրաքանչյուրի կողքին կանգնած և յուրաքանչյուրիդ հոգսով ապրող»,- նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք` Հարություն Մանուչարյանն անցած տարվանից կալանավորված է։ Նա սեպտեմբերի 25-ին անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ հաղթելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահրամ Սուքիասյանին։
Նմանատիպ հոդվածներ
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը։ Ավելի վաղ տեղեմացրել էինք, որ Պ...
Ադրբեջանը հակված չէ Արցախի հարցը քննարկել Հայաստանի հետ. ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագ...
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կար...
Ավարտվել է Փաշինյանի Ալիևի, Մակրոնի ու Միշելի քառակողմ հանդիպումը
Պրահայում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվ...