«Նմաններին խորհուրդ եմ տալիս հագնել կիսաշրջազգեստներ». Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խորհուրդ է տվել Ռուսաստանից մեկնողներին կիսաշրջազգեստ հագնել եւ կանանց անուններով անվանափոխվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ես չեմ հասկանում նրանց, ովքեր դժվար պահին իրենց հայրենիքը թողնում, մեկնում են արտասահման։ Նմաններին խորհուրդ եմ տալիս հագնել կիսաշրջազգեստներ եւ փոխել անունները կանանց անուններով: Չնայած նույնիսկ կանայք մեր պատմության մեջ քաջություն են ունեցել տղամարդկանց հետ հավասար պայքարել մինչև վերջ», - ասել է Կադիրովը ելույթի ժամանակ։
Չեչնիայի ղեկավարը հավելել է, որ երկրում հայտարարված է միայն մասնակի մոբիլիզացիա, բայց դա էլ բավական է, որպեսզի յուրաքանչյուր մարդ կատարի իր պարտքը եւ ինքն առաջարկի մարտական օգտակար հմտություններ:
Նմանատիպ հոդվածներ
«Նախատեսում են փակել Բրյուսովի անվան պետական համալսարանը». ահազանգ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Հակոբյանը ֆեյսբուքյան...
ԿԳՄՍՆ-ը` Բրյուսովի անվան պետական համալսարանը փակելու վերաբերյալ լուրերի մասին
Քիչ առաջ գրել էինք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ...
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. ԱԱԾ
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղե...
Վերին Լարս-Կազբեկի անցակետում իրավիճակը կարգավորված է. Վրաստանի ՆԳՆ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Վերին Լարս-Կազբեկի սահմանային անցակետում իրավիճակը կարգավորված է:...