Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսը հայտարարություն է տարածել` զորակցելով հայ ժողովրդին
Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն:
Հայտարարության մեջ ասվում է.
Հաշվի առնելով սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Գորիս, Սոթք և Ջերմուկ (Հայաստան) բնակավայրերի հայկական դիրքերի ուղղությամբ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված ագրեսիան, որը հանգեցրել է առնվազն 207 հայ զինծառայողների մահվան`
«Պատգամավորների Կոնգրեսը.
1. Վերահաստատում է իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք ներկայացնում են միջազգային իրավունքի լուրջ խախտում` համարելով դրանք չարդարացված ագրեսիաներ, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
2. Խթանում է կողմերի ստորագրած հրադադարի պահպանման հանձնառությունը միջազգային հարաբերությունների շրջանակներում։
3. Հայտնում է մեր համերաշխությունն ու զորակցությունը Հայաստանին և իր ժողովրդին: Ցավում ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար, հայտնում ենք մեր խորին վշտակցությունը զոհերի և բնակչության անհարկի տառապանքների համար։ Այս զգացումներն ուղղում ենք նաև Իսպանիայի հայ համայնքին։
4. Աջակցում է ԵՄ Բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի ջանքերին, որոնք կարևոր դեր ունեն հրադադարի համաձայնության պահպանման մշտադիտարկման գործընթացում և նպաստում են հակամարտության բանակցային, ընդհանուր և տևական լուծման փնտրմանը:
5. Կոչ է անում կողմերին հարգել միջազգային իրավունքը, վայր դնել զենքերը և վերսկսել դիվանագիտական բանակցությունները՝ այդպիսով վերահաստատելով, որ այս դիրքորոշումը այս բարդ և պատմական վեճի միակ կենսունակ և տևական լուծումն է:
6. Կոչ է անում ԵՄ-ին կրկնապատկել ջանքերը՝ նպաստելու դիվանագիտական միջոցներով դեէսկալացիային և խաղաղության պահպանմանը»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ` Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի ու ԱԳ նախարարների համատեղ զրույցից
Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առաջին կադրերը` առանձնազրույցից
Ինչպես արդեն հայտնել ենք` Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդ...
Մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի ու Միշելի առանձնազրույցը
Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդի ղեկավարի առանձնազրույցը։...
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պահանջների մա...