Հայտնի են ՌԴ-ի դեմ Եվրամիության պատժամիջոցների 8-րդ փաթեթի մանրամասները
Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը հղումով։
Հակառուսական նոր սահմանափակումները ներառում են Ռուսաստանից 7 միլիարդ եվրո արժողությամբ ապրանքների ներմուծման արգելք. խոսքն ածուխի, զենքի էլեկտրոնային բաղադրիչների, ավիացիայի և քիմիական նյութերի մասերի արտահանման մասին է: Արձանագրվել է նաև ռուսական նավթի գնի առավելագույն շեմ:
Ի լրումն վերը նշվածի, Եվրամիության քաղաքացիներին արգելվել է բարձր պաշտոններ զբաղեցնել ռուսական պետական ընկերություններում և ցանկացած տեսակի գործարքներ կատարել Ռուսաստանի ծովային բեռնափոխադրումների ռեգիստրի հետ: Ռուսներին արգելել են կրիպտոարժույթներ պահել ԵՄ երկրներում:
ԵՀ-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Եվրոպան կշարունակի պատժամիջոցներ կիրառել այն անձանց դեմ, որոնք կօգնեն շրջանցել սահմանափակումները։
«Եվրահանձնաժողովը ողջունում է անդամ երկրների այսօրվա համաձայնությունը պատժամիջոցների 8-րդ փաթեթի վերաբերյալ։ Մենք երբեք չենք ընդունի Պուտինի կեղծ հանրաքվեները և Ուկրաինայի ցանկացած բռնակցում. մենք վճռական ենք շարունակել Կրեմլին ստիպել վճարել»,- ասվում է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ` Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի ու ԱԳ նախարարների համատեղ զրույցից
Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առաջին կադրերը` առանձնազրույցից
Ինչպես արդեն հայտնել ենք` Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդ...
Մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի ու Միշելի առանձնազրույցը
Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդի ղեկավարի առանձնազրույցը։...
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պահանջների մա...