Ալիևը խոսել է այսօրվա քառակողմ հանդիպման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպայի Խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քառակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական զլմ-ներին տված հարցազրույցում հայտնել է, թե «աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը»։
«Գնահատում եմ այդ ուղղությամբ Շառլ Միշելի աշխատանքը, որովհետև, ինչպես հայտնի է, Բրյուսելում մի քանի անգամ եռակողմ հանդիպումներ են անցկացվել, և ամեն անգամ մենք ավելի ենք մոտեցել խաղաղությանը»,- ասել է նա:
«Այս հանդիպման ընթացքում կարևոր հարցեր են քննարկվել, և ես կարծում եմ, որ այս հանդիպումը կարևոր նշանակություն կունենա խաղաղության պայմանագիրը կնքելու համար։ Համենայն դեպս, շփումները շարունակվում են։ Մենք պայմանավորվել ենք, որ ընթրիքից հետո կրկին միասին կհավաքվենք։ Ամեն դեպքում, խաղաղության գործընթացն իմպուլս է ստացել»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն։
«Մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը միասին հավաքվեն ու մի քանի օրվա ընթացքում աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստը նախապատրաստելու ուղղությամբ։ Այլ կերպ ասած, դա մեր մտադրությունն է»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կար...
Ավարտվել է Փաշինյանի Ալիևի, Մակրոնի ու Միշելի քառակողմ հանդիպումը
Պրահայում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվ...
Պրահայում մեկնարկել է Փաշինյան - Էրդողան հանդիպումը
Այս րոպեներին Պրահայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հիշեցն...
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը։ Ավելի վաղ տեղեմացրել էինք, որ Պ...