Հայաստանը պետք է դիմի ՄՔԴ․ Արման Թաթոյանը խոսել է ամերիկյան Fox News-ի հետ
Ադրբեջանական «Յաշմա» և «Կոմանդո» ջոկատներն աչքի են ընկել աննախադեպ դաժանություններով սեպտեմբերի 13-15 Հայաստանի նկատմամբ իրականացրած հարձակումների ժամանակ․ գերիների գնդակահարություններ, սպանված զինծառայողների մարմինների մասնատումներ, անմարդկային վերաբերմունք սպանված կին զինծառայողների մարմինների նկատմամբ և այլն։
Այս մասին ասել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ամերիկյան Fox News-ի հետ զրույցում՝ ևս մեկ անգամ նշելով, որ Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի Նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին (առաջնահերթ) միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելու համար:
Նրա խոսքով՝ միջազգային քրեական հետապնդումը կունենա շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն:
Նմանատիպ հոդվածներ
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Փաշինյանն ու էրդողանը կհանդիպեն․ թուրքական պարբերականը հայտնում է, թե ինչ են քննարկելու
Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քա...
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգնե...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...