Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա. Ռաֆայել Մարիանո Գրոսին ասել է, որ կաջակցեն
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին դրական է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները։ Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում։
«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Որախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ դրա նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել է նա։
Ռաֆայել Մարիանո Գրոսին Հայաստան է ժամանել հոկտեմբերի 4-5-ը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով։ Այցի շրջանակում նա արդեն հանդիպել է ՀՀ նախագահի, վարչապետի, առողջապահության նախարարի հետ։ Հոկտեմբերի 5-ին ակնկալվում է Գրոսիի դասախոսությունը Երևանի պետական համալսարանում։
Նմանատիպ հոդվածներ
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Փաշինյանն ու էրդողանը կհանդիպեն․ թուրքական պարբերականը հայտնում է, թե ինչ են քննարկելու
Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քա...
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգնե...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...