Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն․ Քերբոյան
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի որոշ հատվածներում որոշակի խնդիրներ են առաջացել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում՝ հասկանալու, թե ինչ ծրագրեր պետք է ներդրվեն այդ համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի տնտեսությունը որքան վնաս է կրել՝ նկատի ունենալով, որ վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն:
«Եթե խոսենք ընդհանուր թվերի մասին, ապա ընդհանուր առևտրաշրջանառությունը սեպտեմբեր ամսին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին էր աճել: Այս պահին մեր ունեցած տվյալներն ասում են այն մասին, որ մեծ հավանականությամբ մենք սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում չենք ունենա, կլինի մոտ 19-20 տոկոսի մակարդակում»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ հստակ ցուցանիշները կհրապարակվեն միայն հոկտեմբերի 25-ին:
Սակայն, նախարարն ընդգծեց՝ դա չի նշանակում, թե խնդիրներ չկան:
«Թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, և թե Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Ես այցելել եմ թե Վարդենիս, Սոթք, թե Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»,-ասաց Քերոբյանը:
Տնտեսական վնասը, թեև ամբողջությամբ չի հաշվարկվել, սակայն նախարարը նշեց, որ մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է․ «Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, և, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»:
Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ այսպիսով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում խնդիրներ են առաջացել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներո՞ւմ, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ դրանց չափն ընդհանուրի մեջ չնչին է:
Նմանատիպ հոդվածներ
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահ...
Փաշինյանն ու էրդողանը կհանդիպեն․ թուրքական պարբերականը հայտնում է, թե ինչ են քննարկելու
Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քա...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...