Հասարակություն

Չգիտեմ՝ այսօր իմ այս հայտարարությունն ով ոնց կնենգափոխի․ Փաշինյանն ակնկալում է ժողովրդի աջակցությունը

Չգիտեմ՝ այսօր իմ այս հայտարարությունն ով ոնց կնենգափոխի․ Փաշինյանն ակնկալում է ժողովրդի աջակցությունը
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ կյանքի է կոչելու իր ազդարարած «խաղաղության օրակարգն» ու ակնկալում է ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը։ «Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք…

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ կյանքի է կոչելու իր ազդարարած «խաղաղության օրակարգն» ու ակնկալում է ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը։ 

«Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ այն, ինչն ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու  պատասխանատվությունն եմ ստանձնում ես։ Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ 

Չգիտեմ՝ այսօր իմ այս հայտարարությունը ով ոնց կնենգափոխի, հետո քանի հոգի երեկոյան զբոսանքի դուրս կգան, բայց ես ասում եմ, որ ես այդ պատասխանատվությունը ստանձնել եմ, ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով։ 

Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում ես տեսնում եմ ճանապարհ՝ գնալու։ Սա է ամենակարևոր արձանագրումը։ Ես տեսնում եմ ճանապարհը՝ գնալու և ես պատրաստվում եմ այդ ճանապարհով գնալ։ Համոզված եմ՝ մենք ենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ։ 

Նկատի ունեմ ոչ միայն խորհրդարանական մեծամասնությանը, այլև ժողովրդին»,-հայտարարեց Փաշինյանը։

 

 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևել...

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բարձրաստիճան սպան այս կադրերն ուղարկել էր հրամանատարությանը․ ինչու՞ չի կանգնեցվել թշնամու առաջխաղացումը դեպի Շուշի

Կարծում եմ արդեն ժամանակն է։ Այս տեսանյութը պետք է դնեի 15 օր առաջ, սակայն՝ պատերազմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250