ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բարձրաստիճան սպան այս կադրերն ուղարկել էր հրամանատարությանը․ ինչու՞ չի կանգնեցվել թշնամու առաջխաղացումը դեպի Շուշի
Կարծում եմ արդեն ժամանակն է։ Այս տեսանյութը պետք է դնեի 15 օր առաջ, սակայն՝ պատերազմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարար Սամսոն Գրիգորյանը և կից տեսանյութ ներկայացրել։
Գրառումը՝ ստորև․
«Տեսանյութն իրականում նկարահանողը տեղադրել է նաև Յութուբում, սակայն բավականին անտեսված մնաց։ Ի տարբերություն շատերի, տեղյակ եմ տեսանյութի նախա և հետ պատմությունից նաև։
Նկարահանվել է Շուշին կորցնելուց առաջ, նկարահանողը բարձրաստիճան սպա է, ով տեսանյութն ուղարկելով հրամանատարությանը, խնդրել էր Գրադի հարվածով կանգնեցնել թշնամու առաջխաղացումը դեպի Շուշի։ Համոզված է, որ ընդամենը մեկ մարտկոցի ամբողջական հարվածից հետո Շուշիի պաշտպանները միանշանակ կկանգնեցնեին գրոհը և Շուշին չէր ընկնի։
Հետախուզական տվյալները՝ իրենց ապացույցներով կային, Գրադը կար, հարվածողը կար, հարվածելու խոստումը կար...
Հարվածը չեղավ!!!
Շատ մանրամասներ, փաստեր և անուններ չեմ հայտնի, բայց մի կարևոր մանրուք էլ կա՝ պետք է իմանալ։ Տվյալ սպան պատերազմի ավարտից հետո ենթարկվել էր ճնշումների, բռնության, նույնիսկ անձնագիրն էին խլել, պահանջելով հանձնել կրիչն ու դրոնը։ Իմիջիայլոց դրոնն էլ արտասահմանցի լրագրողից էր վերցվել, որպեսզի հնարավոր լինրլ տարածքը հետախուզել։
Տեսանյութը միակը չէ, էլի կան, ամբողջն հիմա ՀՀ քնչական մարմինների ձեռքում են։ Ձերբակալվածներ էլ արդեն կան, շատ հայտնի, շատ բարձրաստիճան՝ ինքներդ էլ գիտեք»,-գրել է Սամսոնյանը։
Auroranews-ը տեսանյութի վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի բաժին։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեսանյութն ու գրառումը Պաշտպանության նախարարության կողմից ուսումնասիրվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզվել է «Սուրմալու»-ի հրդեհված շենքի պատերից մեկը․ կան վիրավորներ
Երևանում քամու հետևանքով «Սուրմալու» առևտրի կենտրոնի պատերից մեկը փլուզել է, կան վիրավորներ։ Այս մասին հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես գնալու եմ այդ ճանապարհով․ Փաշինյանը հաստատեց, որ որդեգրում է խաղաղության օրակարգը
Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ էն ինչ որ ասել եմ իմ վերջին հարցազրո...
Հնդկաստանը արկեր, հրթիռներ և զինամթերք է վաճառում Հայաստանին․ EconomicTimes
Հնդկաստանը արկերի, հրթիռների և զինամթերքի զգալի արտահանման հրաման է ստորագրել Հայաստան, քանի որ ասիական երկիրը գտն...