ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի ագրեսիան պետք է դատապարտվի առանց սահմանափակումների․ Եվրախորհրդարանի պատգամավոր
«Եթե մենք դատապարտում ենք Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում, ապա չպետք է լինեն երկակի ստանդարտներ, Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ պետք է դատապարտվի առանց սահմանափակումների», - Եվրախորհրդարանի պատվիրակության անունից հայտարարություն է արել Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լոիզոն` «Վերանորոգվող Եվրոպան» խմբի շրջանակներում անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Հայաստանի դեմ ադրբեջանականհարձակման հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ, որից 197-ը զինծառայողներ են, իսկ 4-ը` քաղաքացիական անձինք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է են իրար բարևում Փաշինյանը, Էրդողանը, Ալիևն ու Մակրոնը
Համացանցում նոր տեսանյութեր են տարածվում Փաշինյան-Էրդողան-Ալիև-Մակրոն «միջանցքային» հանդիպումից։ Հիշեցնենք՝ քիչ առաջ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանին զանգ է եկել, առանձնացել է խոսելու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի ժամանակ դուրս է եկել հեռախոսով խոսելու։ Այս մասին գրում են տելեգրամ ալիքները,...
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Փաշինյանն ու էրդողանը կհանդիպեն․ թուրքական պարբերականը հայտնում է, թե ինչ են քննարկելու
Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քա...