Մնում եմ նույն կարծիքին․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա, անպայման քննարկելու է Ռուսաստանի ու Հայաստանի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերը:
«Քննարկելու եմ եւ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը, եւ Հայաստան-Ռուսաստան փոխօգնության պայմանագրի հետ կապված հարցերը, որով Հայաստանը դիմել է եւ մինչ օրս պատասխան չունենք, նույնիսկ «չէ» պատասխանը չունենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կարո՞ղ է եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը» հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց. «Գիտեք ինչ, եկեք այդ հարցին ես չպատասխանեմ, որովհետեւ շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն, ընդհանրապես, որոշում կայացնի՝ դուրս գալ Հայաստանից: Որովհետեւ այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ նույն կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք: Բայց միաժամանակ սա խաղուպար չէ, որ մենք արագ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու եւ դրան ինչ է հետեւելու: Բայց այն, որ այո, խնդիր կա, միանշանակ է: Այդ մասին ես խոսելու եմ եւ պնդելու եմ իմ հայտարարությունները, որոնք արել եմ Հանրային հեռուստատեսության եթերում»:
Նմանատիպ հոդվածներ
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Փաշինյանն ու էրդողանը կհանդիպեն․ թուրքական պարբերականը հայտնում է, թե ինչ են քննարկելու
Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քա...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգնե...