Զախարովան` զինծառայողների գնդակահարության մասին
Ռուսաստանյան կողմը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ համակողմանի վերլուծության ենթարկել զինծառայողների գնդակահարության տեսանյութերը։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Ցուցադրված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով։ Միջազգային հումանիտար իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրամասն հետաքննվեն։ Կոչ ենք անում հայկական ու ադրբեջանական իշխանություններին անհապաղ համակողմանի վերլուծության ենթարկել տվյալ տեսանյութերը, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից, իսկ փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-նշել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրադրությունը առողջացնելու և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար: «Խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին», - հավելել է նա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոճրագործությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում` «Հովազ 1» բարձունքում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել է հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Նմանատիպ հոդվածներ
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պա...
«Արդեն 2-րդ դեպքն է` Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը». Փաշինյանը գրառում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում...
Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» ԱՄՆ-ի, քան թե ՌԴ-ի կողմից. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ` Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի ու ԱԳ նախարարների համատեղ զրույցից
Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ...