ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդարադատության նախարարի տեղակալը` ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության մասին
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ով կատարում է նախարարի պարտականությունները` վերջինիս արձակուրդում գտնվելու պատճառով, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տեսանյութին, որտեղ ադրբեջանցիները գնդակահարում են հայ ռազմագերիներին, տեղեկացրեց, որ տեսանյութը նոր է, և գործիքակազմեր են կիրառվում՝ դիմելու ՄԻԵԴ և միջազգային արդարադատության դատարան։
Հարցին, թե արդյոք իրավիճակի փոփոխություն կլինի դատապարտող հայտարարություններից հետո, Մինասյանը պատասխանեց՝ ամեն գնով հասնելու են նրան, որ բացի հայտարարությունները, նաև ռեալ գործիքակազմեր կիրառվեն ու մեղավորները դատապարտվեն։
«Այս տեսանյութը և վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը պետք է ժողովրդին, բոլորիս է պետք, իսկ այդ տեսանյութը ցույց է տալիս, որ անելիքները շատ են այս ուղղությամբ։
Սա ապացուցում է, որ օր առաջ մեր երկրին խաղաղություն է պետք»,- նշեց Մինասյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրվեց Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական...
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադիրովի 14, 15 և 16 տարեկան որդիները կգնան առաջնագիծ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երեք որդիները` 14, 15 և 16 տարեկան Ախմատը, Էլին և Ադամը շուտով կգնան հատուկ գործողությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք` Բրազիլիայի նախկին նախագահին աջակցող ցույցերի ժամանակ
Բրազիլացիները լիակատար աջակցություն են ցուցաբերում Բրազիլիայի նախկին նախագահին` Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային` երկրում...