ՄԻ՛ հավատացեք, թե հնարավոր չէ զենք գնել. մենք գնել ենք. Քոչարյանը նշեց, թե ինչու է Ադրբեջանը պատերազմ սկսել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար հասկանալի չէ այն կորուստների հարաբերակցությունը, որն ունեցել ենք վերջին պատերազմում։ Այդպիսի հարաբերակցություն, ըստ նրա, չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Նա այս մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Պետք է լրջորեն բանակով զբաղվել` 2 տարի է, ինչ լսում ենք բարեփոխումների մասին, սակայն վերջում ծնվեց մի նախագիծ, ըստ որի` 24 միլիոն դրամով կարող են բանակից ազատվել։ Սա քայքայիչ է բանակի համար։ Ինձ համար հասականալի չէ, թե 2 տարվա ընթացքում ինչու լուրջ բնագիծ չեն կառուցել, և միայն մի քանի հենակետեր են կառուցել լուսանկարներով ցույց տալու համար, իսկ մնացածն անմխիթար վիճակում է»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` իշխանությունն ասում է, թե փող ունի բանակի բարեփոխման համար. այդ դեպքում ինչո՞ւ չեն կառուցել այնպիսի բնագիծ, որը զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։

Ըստ Քոչարյանի` չկա այնպիսի բնագիծ, որը հնարավոր չլինի ճեղքել, սակայն բնագիծը նրա համար է, որ կարողանայինք քիչ կորուստներով դուրս գալ իրավիճալից։

Այս ամենը, Քոչարյանի մեկնաբանմամբ, մեկ բան է նշանակում` 44-օրյայից հետո որևէ դաս չենք քաղել։

 

«ՄԻ՛ հավատացեք այն պնդումներին, թե հնարավոր չէ զենք գնել. մենք զենք ենք գնել Ռուսաստանից, Եվրոպայից, Չինաստանից։ Ադրբեջանը պատերազմ սկսել է ոչ թե այն բանի համար, որ ինքը շատ ուժեղացել է, այլ լավ իմանալով, որ մենք ենք թուլացել»։

Քաղաքականություն