Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը
Ուղիղ երկու տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։
Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր:
Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ, ֆոսֆորային զինամթերք, բայրաքթարներ, թիրախավորեց Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները:
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի հանրապետության մնացած տարածքի անվտանգությունն այժմ պահպանում են ռուս խաղաղապահները։
Ամբողջ պատերազմի ընթացքում Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը արկեր, հրթիռներ և զինամթերք է վաճառում Հայաստանին․ EconomicTimes
Հնդկաստանը արկերի, հրթիռների և զինամթերքի զգալի արտահանման հրաման է ստորագրել Հայաստան, քանի որ ասիական երկիրը գտնվում է...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի․ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացնում
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ...
ՊՆ-ն հայտնեց, թե ովքեր են նախօրեին զոհված 3 հայ զինծառայողները
Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝ փոխգնդապետ...
Անհայտ անձինք ալավերդցիներից հարցուփորձ են արել Ադրբեջանի գտնվելու վայրը, փորձել երեխաներից մեկին նստեցնել իրենց մեքենա․ ահազանգի հետքերով
Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ երեկ ուշ երեկոյան ալավերդցիներին տարօրինակ հագուստներով մարդիկ են...