«Ձմռան ամիսները մարտահրավեր են լինելու Ուկրաինայի համար». Զելենսկի
Ռուսաստանը կարող է թիրախավորել Ուկրաինայի էլեկտրացանցը. այս առումով ձմռան ամիսները մարտահրավեր են լինելու մեր երկրի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի՝ սեպտեմբերի 25-ին։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ ուկրաինացիները չեն վախենում մարտահրավերներից։
«Մենք կպայքարենք և չենք հանձնվի, շատ կարևոր է, որ նրանք (ռուսները-խմբ.) չստիպեն այլ երկրներին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Եվրոպային, տուժել»,- ասել է պետության ղեկավարը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ներկայումս տուժում են ուկրաինացիները։ Նաև հավելել է, որ ուկրաինացի ժողովուրդն այժմ «պայքարում և իր կյանքը տալիս է ժողովրդավարության և բաց աշխարհի ապագայի համար»։
Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը քաջատեղյակ է, որ իր գործողությունների պատճառով զոհվում են հազարավոր մարդիկ, բայց դրանք իր համար ծախսվող նյութ են իր ծրագրի իրականացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը գրառում է արել
ՄԱԿ-ում՝ իմ ելույթում, ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայ...
«Հայաստանին հանդիպման վայր ու ժամ ենք առաջարկել». Բայրամով
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով...
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա` հանդիպելու Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամու...
Ղրղզստանը և Տաջիկստանը հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր են ստորագրել
Ղրղզստանը և Տաջիկստանը համաձայնագիր են ստորագրել հակամարտությունների դադարեցման մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովո...